«Մեծ Բրիտանիան գաղտնալսման կայան ունի Մերձավոր Արևելքում, որը նպատակ է հետապնդում հավաքագրելու հեռախոսազրույցների, էլեկտրոնային նամակների և համացանցային հոսքերի մեծ ծավալներ, որոնք ապա համատեղ օգտագործվում են Միացյալ Նահանգների հետ»:
Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է բրիտանական «Ինդեփենդենթ» պարբերականը, որի համաձայն Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից իրականացվող գաղտնալսման նախագծի արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ դոլար:
Պարբերականի համաձայն, այս տեղեկությունները տրամադրվել են ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի կողմից:
«Ինդեփենդենթ»-ի համաձայն, որը սակայն չի նշում, թե ինչպես է իրեն հաջողվել տեղեկություններ ստանալ Սնոուդենի մոտ ունեցած փաստաթղթերի մասին, գրում է, որ գաղտնալսում իրականացնելու նպատակով Մեծ Բրիտանիայի պետական մարմիններին հաջողվել է «միանալ» Մերձավոր Արևելքով անցնող ստորջրյա մանրաթելաօպտիկական մալուխներին:
Պարբերականի վկայությամբ, հավաքագրված տվյալներն այնուհետև փոխանցվել են մոնիթորինգի կայաններ, որոնց գտնվելու վայրը «Ինդեփենդենթ»-ը չի բացահայտել, ապա տրամադրվել Մեծ Բրիտանիայում գաղտնալսումներ իրականացնող «GCHQ» կազմակերպությանը և համատեղ օգտագործվել ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության հետ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը և «GCHQ» կազմակերպության մամուլի հետ կապերի պատասխանատուն որևէ մեկնաբանություն դեռևս չեն ներկայացրել այս զեկույցի վերաբերյալ: