Մատչելի հղումներ

Հեռացնելով կյանքին վտանգ սպառնացող զտիչները


Ամեն տարի գրեթե 2 միլիոն ամերիկացի բախվում է խորը երակային տրոմբոզի հետ: Դա պատահում է, երբ արյունը խցանվում է ոտքի մոտ և խոչընդոտում արյան շրջանառությունը: Բժիշկները մշտական զտիչ են տեղադրում` մակարդուկի շարժը դեպի թոքեր կանխելու համար: Սակայն այժմ շատերը կարծում են, որ այդ զտիչները հաճախ ավելի վնասում են, քան օգնում:

Սյուզըն Քարնսթեդը և նրա ընտանիքը միշտ ակտիվ կյանք են ունեցել:

Սակայն այս բոլորը դադարեց, երբ Սյուզընի մոտ որովայնի խիստ ցավեր սկսվեցին:

Ամիսներ շարունակ նա կարծում էր, որ պատճառը սնունդն է: Սակայն համակարգչային հետազոտությունը պարզեց, որ 18 տարի առաջ խցանման պատճառով տեղադրված զտիչը ծակում է նրա օրգաններից մեկը:

Դա այն զտիչն էր, որ բժիշկները տեղադրել էին՝ թոքերում խցանումը կանխելու համար: Այն ժամանակ նրանք կարծում էին՝ դա օգտակար էր, այժմ ապացուցված է, որ վտանգավոր է:

Զտիչը Սյուզընի երակի շուրջ հյուսվածքի սպիացում էր առաջացրել: Բժիշկներն ասել էին, որ զտիչը չհանելը կարող է ավելի մեծ վնաս հասցնել։ Սակայն մշտական տեղադրված զտիչի հեռացումը շատ վտանգավոր էր:

Սյուզընը հանդիպեց բժիշկ Վիլիամ Կուոյին, ով լազերային տեխնոլոգիայի օգտագործմամբ վիրահատության մասնագետ էր:

Բժիշկ Կուոն 4 միլիմետր կտրվածք էր բացել Սյուզընի պարանոցի մոտ և զգուշությամբ կատետերը շարժել դեպի սիներակ: Հատուկ լազերի միջոցով նա հեռացրել էր սպիացած հյուսվածքը, ապա հեռացրել զտիչը՝ առանց վնասելու անոթները:

Կյանքին վտանգ սպառնացող վիրահատությունը դարձել էր Սյուզընի կյանքը փրկող վիրահատություն: Ցավն անցավ, նա իրեն հրաշալի է զգում: Առանց զտիչի նա նորից կարող է հանգիստ վայելել կյանքը։

Սյուզընի հաջող վիրահատությունից հետո տասնյակ հիվանդներ են ամբողջ երկրից դիմել բժիշկ Կուոյին և բուժվել:

XS
SM
MD
LG