Երկու ամիս առաջ հրազենային հարձակման արդյունքում գլխից ծանր վնասվածք ստացած ամերիկացի կոնգրեսական Գաբրիելլե Գիֆորդի բժիշկներն ասում են, թե մեծ առաջընթաց է գրանցվել նրա ապաքինման հարցում:
Նրանց խոսքերով, Արիզոնա նահանգը ներկայացնող կոնգրեսականն արդեն շնչում է առանց բժշկական սարքավորումների օգնության և կարողանում իր միտքն արտահայտել ամբողջական նախադասություններով:
Բժիշկները հույս ունեն, որ Գիֆորդն այնքան կապաքինվի, որ եկող ամիս Տեխաս նահանգից, որտեղ ստանում է իր բուժումները, կկարողանա մեկնել Ֆլորիդա՝ տիեզերք ճանապարհելու իր ամուսնուն, որը «Էնդեվըր» տիեզերանավի անձնակազմի անդամ է: