Սիրիայի մայրաքաղաքում ծանր մարտեր են ընթանում ապստամբների և կառավարական ուժերի միջև:
Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, երկուշաբթի օրը ծանր մարտերն ընթանում են Դամասկոսի Թադամոն և Յարմուկ շրջաններում: Վերջինս գտնվում է պաղեստինցի փախստականների ճամբարներից մեկի մոտակայքում:
Ակտիվիստների համաձայն, կառավարական օդուժը հարվածներ է հասցրել նաև Դամասկոսի մի քանի այլ շրջանի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունները Քաթարի մայրաքաղաք Դոհայում կիրակի օրը մեկնարկել են բանակցություններ, որոնք նպատակ են հետապնդում կազմավորելու միասնական ճակատ և ստանալ միջազգային ճանաչում, ինչը կարող է ավելացնել նախագահ Բաշար ալ-Ասադին պաշտոնից հեռացնելուն ուղղված պայքարն ավարտի հասցնելու հավանականությունը:
Դոհայում հանդիպումների առաջին չորս օրը նվիրված կլինի Սիրիայի տարածքից դուրս գործող ընդդիմադիր ամենախոշոր կազմակերպությունը՝ Սիրիայի ազգային կոնգրեսը փախուստի մեջ գտնվող կառավարության վերածելուն:
Ընդդիմության ներկայացուցիչների ավելի լայն շրջանակի հանդիպման ընթացքում կկազմավորվի միասնական կոալիցիա, որը կներառի ապստամբների մարտիկներին և Սիրիայում գործող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Սիրիայում ապստամբությունը շարունակվում է արդեն մոտ 20 ամիս: Տարբեր գնահատականների համաձայն, հակամարտությունը մոտ 36 հազար զոհի պատճառ է դարձել: