Ռաֆայել Լեմկինի հետմահու հրապարակված «Բոլորովին ոչ պաշտոնական» ինքնակենսագրականին անդրադարձել է «Ուոլ Սթրիտ Ջորնալ» ամերիկյան պարբերականը:
«Ուոլ Սթրիտ Ջորնալ»-ում ինքնակենսագրականին նվիրված հոդվածում նշված է, որ 1900 թվականին Լեհաստանի հրեաների ընտանիքում ծնված Լեմկինը շատ կարճ ժամանակում կարողացել էր դառնալ Վարշավայի ակնառու փաստաբաններից մեկը, ինչից հետո փախուստի էր դիմել՝ հետևելով ֆաշիստների կողմից Լեհաստան կատարված ներխուժման, ստեղծել էր «գենոցիդ»՝ «ցեղասպանություն» տերմինը, աշխատել որպես ԱՄՆ-ի այնժամյա պատերազմի հարցերով նախարարության խորհրդական և դառնալ Յելի իրավագիտության դասախոս:
Հոդվածում նշված է, որ Լեմկինի կայացման վրա մեծ ազդեցություն է գործել Սողոմոն Թեյլերյանի կողմից 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթ փաշայի գնդակահարությունից հետո անցկացված դատավարությունը, որի ընթացքում Թեհլերյանն ազատ էր արձակվել միայն այն պատճառով, որ, ըստ Բեռլինի դատարանի, նա գործել էր «հոգեբանական հարկադրանքի» ազդեցության տակ:
«Լրատվամիջոցները Թեհլերյանին հերոսացրել էին: Իրավական տեսակետից սակայն իրավիճակը աղետալի էր: Լեմկինը, որն այդ ժամանակ Լվովի համալսարանի իրավագիտության ուսանող էր, բավարարված չէր նման «հնարքով»: Նա պնդում էր, որ մարդկության բարոյական հատկանիշները բարձր պահած անձը չպետք է անմեղսունակ որակվի: Եվ այսպիսով, Լեմկինը մեկնարկել է իր պայքարը՝ ուղղված այն բանի, որ աշխարհն ընդունի օրենք ընդդեմ ռասայական կամ կրոնական հողի վրա կատարվող այնպիսի հանցագործությունների դեմ, որոնց զոհ էին գնացել Թեհլերյանի հարազատները», - նշված է հոդվածում:
Հոդվածում մեջ են բերվում Լեմկնին խոսքերն այն մասին, որ 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»-ն կդառնա «նոր խղճի սկզբնակետ», և որ նա հույս ուներ, որ ժամանակի ընթացքում «պատժի և կանխարգելման համակցությունը թույլ կտա կասեցնել ոճրագործությունները»:
«Իրականությունը սակայն այն է, որ միայն փոքր պետությունների ցեղասպանություն իրականացրած առաջնորդները պետք է զգուշանան արդարադատությունից: Եթե Թեհլերյանն ապրեր այսօր, ապա նա նույնքան շատ պատճառ կունենար դիմելու սպանության, որքան ինքն ուներ 1921 թվականին», - եզրափակում է Ռաֆայել Լեմկինի հետմահու «Բոլորովին ոչ պաշտոնական» ինքնակենսագրականին անդրադարձած «Ուոլ Սթրիտ Ջորնալ»-ը: