Մատչելի հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնարկել է «ազգային զորահավաքային» արշավը


Հովհաննիսյանն ապրիլի 9-ի համար հավաքագրում է քաղաքացիների բանակ

«Այսօր մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի քառօրյա «ազգային զորահավաքային» արշավը: Այն միտված է Ազատության հրապարակում ապրիլի 9-ին սկիզբ առնող Նոր Հայաստանի երդմնակալության արարողության համար քաղաքացիների հավաքագրմանը»:

Այս մասին հայտարարություն է հրապարակվել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կայքում, որի ընթացքում երկուշաբթի օրվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն իր ռահակիցների՝ այդ թվում նաև Շատախ գումարտակի և Արաբո ջոկատի ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է Կապան, Գորիս, Սիսիան, Եղեգնաձոր, Արարատ, Գորավան և Արտաշատ:

Ըստ հաղորդագրության, Արարատում հարյուրավոր աջակիցների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում մենք միասին կկերտենք պատմությունը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավելել է, որ այդ օրը կգործի իրավաբաններից և պատգամավորներից կազմված արագ արձագանքման խումբը, որն ընթացք կտա մարզերից դեպի մայրաքաղաք քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումներին:
XS
SM
MD
LG