Մատչելի հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավարի հետ


Հանդիպման ընթացքում քննարկվեցին փետրվարի 18-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը և դրանից դուրս գալու ուղիները

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 6-ին ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվեցին փետրվարի 18-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը և դրանից դուրս գալու ուղիները:

Հանդիպմանը, ըստ հաղորդագրության, ներկա են եղել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը և քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Սպասվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 7-ին կհանդիպի Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավար Նորբերտ Լամերթի հետ:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրի նախագահը կեղծել է փետրվարին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, և հորդորել է Սահմանադրական դատարանին որոշում կայացնել կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի հաղթանակի մասին:

«Իրավական ճանապարհը ընթանալու է քաղաքական պայքարին զուգահեռ, և մենք այս դիմումով պահանջում ենք, որպեսզի վավեր ճանաչվի ժողովրդի հաղթանակը», - ասել է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ Հայաստանի սահմանադրական դատարան դիմումը ներկայացնելուց հետո:
XS
SM
MD
LG