Մատչելի հղումներ

Պուտինը հորդորել է բարելավել ԱՄՆ-ի հետ հակաահաբեկչական համագործակցությունը


«Արևմուտքի պետությունները սխալ էին գործել՝ սատարելով Չեչնիայում գործող զինյալներին». Պուտին

Ռուսաստանի նախագահ Պուտինը հորդորել է բարելավել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ:

Վլադիմիր Պուտինը, հինգշաբթի օրը ուղիղ հեռուստաեթերում պատասխանելով ունկնդիրների հարցերին, ասել է, թե Բոստոնում իրականացված ռմբակոծություններ ապացուցում են, որ Հյուսիսային Կովկասի անհանգիստ տարածաշրջանում իր կողմից իրականացվող քաղաքականությունը ճիշտ էր, և որ Արևմուտքի պետությունները «սխալ էին գործել՝ սատարելով Չեչնիայում գործող զինյալներին»:

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգությունը կնպաստի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մերձեցմանը երկու պետություններին սպառնացող վտանգների դեմն առնելու գործում՝ հավելելով, որ Ռուսաստանի բնակիչները նույնպես զոհ են գնացել միջազգային ահաբեկչության:

Ռուսաստանի իշխանությունները դեռևս 2011 թվականին էին դիմել ԱՄՆ-ի հետախուզության դաշնային բյուրո՝ մտահոգություն արտահայտելով, որ Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյուն իրականացրած եղբայրներից ավագը կարող էր վերածված լինել ծայրահեղական իսլամիստի: Նույն մտահոգությունները Ռուսաստանի իշխանություններն ավելի ուշ ներկայացրել էին նաև ԿՀՎ:
XS
SM
MD
LG