Մատչելի հղումներ

Պուտինը ստորագրել է Ղրիմի բռնակցման մասին օրենքը


Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը նույն եղանակով կարձագանքի Միացյալ Նահանգների այն պատժամիջոցներին, որոնք ընդունվել են Ռուսաստանի պաշտոնյաների և նախագահ Պուտինի «ներքին շրջանակի» ներկայացուցիչների նկատմամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ուրբաթ օրը ստորագրելով Ղրիմի բռնակցմանը պաշտոնական ուժ հաղորդող օրենքը, «նշանակալից իրադարձություն» է անվանել այն:

Ղրիմը Ռուսաստանի տարածքին բռնակցման մասին օրենքի ստորագրման արարողությունն անցկացվել է Կրեմլում այն բանից հետո, երբ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնությունների խորհուրդը, ուրբաթ օրը միաձայն հավանության է արժանացրել այս օրենքի նախագիծը:

Ռուսաստանի նախագահ Պուտինն ուրբաթ ավելի վաղ երկրի Անվտանգության խորհրդի հետ անցկացված հանդիպման ժամանակ ասել էր, թե Ռուսաստանը դեռևս պատժամիջոցները չի ձեռնարկի Միացյալ Նահանգների նկատմամբ՝ վրեժխնդիր լինելով նախօրեին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում ծավալված ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների համար:

Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այնուամենայնիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը նույն եղանակով կարձագանքի Միացյալ Նահանգների այն պատժամիջոցներին, որոնք ընդունվել են Ռուսաստանի պաշտոնյաների և նախագահ Պուտինի «ներքին շրջանակի» ներկայացուցիչների նկատմամբ:

«Մենք կարձագանքենք ամեն անգամ» - ասել է Պեսկովը:

Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե Ռուսաստանը «խիստ կարձագանքի» ԱՄՆ-ի կողմից վերջերս ընդունված պատժամիջոցներին:
XS
SM
MD
LG