Մատչելի հղումներ

Պուտինն ու Սարգսյանը այցելեցին ռուսական 102-րդ ռազմակայան


Երկու երկրների նախագահները դիտել են ռազմակայանի սպառազինությունը, այդ թվում՝ որոշակի նոր նմուշներ, լսել նաև հրամանատարության զեկույցները ցուցադրված տեխնիկայի հնարավորությունների վերաբերյալ

Պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:

Երկու երկրների նախագահները ռազմակայանում լսել են հայ-ռուսական միացյալ զորախմբավորման հրամանատարի և ռազմակայանի հրամանատարի զեկույցները, այցելել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցի, որից հետո նախագահները, ըստ հաղորդագրության, դիտել են կայանի սպառազինությունը, այդ թվում՝ որոշակի նոր նմուշներ, լսել նաև հրամանատարության զեկույցները ցուցադրված տեխնիկայի հնարավորությունների վերաբերյալ:

«102-րդ ռազմակայանը մեծ ներդրում է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին», - ասված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG