Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրիայի ուղղությամբ Միացյալ Նահանգների հարվածը կարող է նպաստել այս հակամարտության Սիրիայի սահմաններից դուրս գալուն ու ահաբեկիչների ակտիվացման:
«New York Times» ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածում Պուտինը նշել է, որ «Սիրիայի քաղաքացիական պատերազմում շատ քիչ էին ժողովրդավարության ջատագովները, սակայն չափազանց շատ էին տարբեր տեսակի ծայրահեղականներ և «ալ-Քաիդա»-ի կողմնակիցներ»:
Հոդվածում Պուտինը կրկնել է Մոսկվայի և Դամասկոսի հայտարարությունն այն մասին, որ անցյալ ամիս քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակումը, որի համար ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը, ըստ երևույթի ընդդիմության արարք է, որով այն փորձում էր միջազգային միջամտություն հրահրել:
«Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի ուղղությամբ ծրագրավորված հարվածը, չնայած բազմաթիվ պետությունների, խոշոր քաղաքական և կրոնական գործիչների, ներառյալ Հռոմի պապի, ընդդիմությանը, միայն կարող է դառնալ նոր անմեղ զոհերի պատճառը, դրա արդյունքում հակամարտությունը կարող է դուրս գալ Սիրիայի սահմաններից և տարածվել շատ հեռու», - նշել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահի համաձայն, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու դեպքում անխուսափելի է բռնությունների սաստկացումն ու ահաբեկչության նոր ալիքը:
«Հրթիռային հարվածը կարող է խարխլել Իրանի միջուկային ծրագրի ու արաբա-իսրայելական հակամարտության լուծմանն ուղղված երկարատև ջանքերը, կարող է բերել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակի հետագա ապակայունացման: Դա հղի է միջազգային իրավունքի և աշխարհակարգի հավասարակշռության կատարյալ խարխլմամբ», - զգուշացրել է Ռուսաստանի նախագահը: