Մատչելի հղումներ

Պուտինը նավթի գների բարձրացումը լուրջ վտանգ է համարում


Պուտինը նավթի գների բարձրացումը լուրջ վտանգ է համարում

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի նավթի արագ բարձրացող գները կարող են համաշխարհային մակարդակով մեծ վնաս հասցնել:

Լիբիայում ճգնաժամը խաթարել է այս երկրի նավթարդյունաբերական ոլորտի աշխատանքը, ինչի արդյունքում Նյու Յորքի ֆոնդային բորսայում անմշակ նավթի գինը որոշ ժամանակ գերազանցել է մեկ տակառի դիմաց 100 դոլարի մակարդակը:

Բրյուսելում ճեպազրույցի ընթացքում Պուտինը զգուշացրել է, որ գների նման բարձրացումը վտանգ է ներկայացնում տնտեսական աճի համար և անկայունություն է առաջացնում:

Ռուսաստանի վարչապետը ասել է նաև, որ նավթի գների կտրուկ աճը կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի նման նավթարդյունաբերող պետությունների վրա, քանի որ այս դեպքում նվազելու է նավթի սպառումը:

XS
SM
MD
LG