Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե չի տեսնում որևէ պատճառ, որոնք խոչընդոտում են Ռուսատանի և Արևմուտքի միջև հարաբերությունների բարելավումը, սակայն միաժամանակ նշել, որ հարաբերությունների բարելավումը կախված է Արևմուտքից:
«Կարծում եմ, ոչինչ չի խոչընդոտում Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ու համագործակցությունը», - ասել է Պուտինը՝ հավելելով. «Դա չի կախված մեզանից: Ավելի շուտ՝ ոչ միայն մեզանից է կախված: Դա կախված է մեր գործընկերներից»:
Պուտինը, ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նաև, որ Ռուսաստանի պետական պարգևներ կշնորհի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը մասնակցած անձանց:
«Պետական պարգևներ, իհարկե, կշնորհվեն», - հարցազրույցում նշել է Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստանի նախագահը, բացի այդ, հերքել է անկախություն հռչակելու մասին Ղրիմում անցկացված հանրաքվեի քննադատությունը, որը, Արևմուտքի պնդմամբ, անցկացվել է Ռուսաստանի կողմից օկուպացիայի պայմաններում: Նախագահ Պուտինի համաձայն, հանրաքվեին մասնակցել է Ղրիմի բնակչության 83 տոկոսը, ինչը, ըստ Պուտինի, «անհնար է կեղծել»:
Հարցազրույցում Պուտինը քննադատության է ենթարկել նաև Արևմուտքի կողմից կատարվող համեմատությունները, որոնց համաձայն Ուկրաինայի կառավարության կողմից ռուսաստանամետ անջատողականների դեմ ուղղած գործողությունները նման են Ռուսաստանի իշխանությունների կողմից 1990-ականներին Չեչնիայում անցկացված հակաահաբեկչական գործողություններին:
«Դրանք եղել են կանոնավոր կազմակերպված, լավ պատրաստված խմբեր, որոնք մատակարարվում և զինվում էին արտերկրից: Դա հսկա տարբերություն է», - շեշտել է Ռուսաստանի նախագահ Պուտինը: