Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը պահանջել է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի զինված ուժերի կողմից երկրի հարավ-արևելքում անցկացվող գործողությունները, որոնց արդյունքում զոհվել է ռուսաստանամետ առնվազն 30 զինյալ:
«Ռուսաստանի նախագահը շեշտել է հարավ-արևելյան շրջաններում ռազմական պատժիչ գործողությունների անմիջական դադարեցման և տարածաշրջանների ներկայացուցիչների հետ Կիևի կողմից խաղաղ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահ Պուտինի և Իտալիայի վարչապետ Ռենցիի միջև կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Ուկրաինայում իտալացի լրագրող Անդրեա Ռոքելիի և վերջինիս ուղեկցող Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Միրոնովի մահվան կապակցությամբ:
Դոնեցկում գործող ռուսաստանամետ անջատողականների հաղորդագրությունների համաձայն, քաքում ռուսաստանամետ անջատողականների ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում զոհվել է ռուսաստանամետ առնվազն 30 զինյալ:
Դոնեցկի քաղաքապետարանի գնահատականների համաձայն, վերջին օրերին տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել 40 մարդ: