Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը չի բացառում 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցությունը:
Այս մասին Պուտինը հայտնել է չորեքշաբթի օրը` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից նման հայտարարությամբ հանդես գալուց մեկ օր անց:
Անցյալում և՛Մեդվեդևը, և՛ Պուտինը նշել են, որ որոշելու են, թե ով է լինելու նախագահի պաշտոնի հավակնորդը:
Նրանց կողմից արված վերջին հայտարարությունները խոսում են սակայն այն մասին, որ երկուսն էլ կարող են մասնակցել նախագահական գալիք ընտրություններին: