Մատչելի հղումներ

Գլխուղեղի կեղծ ուռուցքն ավելի հաճախ է հայտնաբերվում երեխաների մոտ


Գլխուղեղի կեղծ ուռուցքն ավելի հաճախ է հայտնաբերվում երեխաների մոտ
Գլխուղեղի կեղծ ուռուցքն ավելի հաճախ է հայտնաբերվում երեխաների մոտ

Գլխուղեղի կեղծ ուռուցքը hազվադեպ հիվանդություն է, սակայն, ինչպես բժիշկներն են ասում, անհրաժեշտ է տեղյակ լինել դրա մասին:

Գլխուղեղի կեղծ ուռուցքը սաստիկ ցավ կարող է առաջացնել: Այն գնալով ավելի շատ տարածում է գտնվում երեխաների մոտ, և եթե ժամանակին չկանգնեցվի, ապա կարող է կուրություն առաջացնել:

Լորեն Էշլին հինգ տարեկան հասակից տառապում է գլխացավերից: Նա օրական 22 հաբ է ընդունում:

Լորենը 30-ից ավելի վիրահատություն է տարել և հիվանդանոց է ընկել ավելի քան 50 անգամ, ինչը բավական շատ է 16-ամյա աղջկա համար:

Լորենը խոստովանել է, որ մտքեր ուներ ինքնասպան լինելու մասին, քանի որ իր համար ամեն ինչ իսկապես շատ վատ էր:

Լորենը տառապում է գլխուղեղի կեղծ ուռուցքից՝ մի իրավիճակից, որն առաջանում է, երբ գանգի ներսում ճնշումը մեծ է: Արդյունքում հիվանդը տառապում է սաստիկ գլխացավերից, գլխապտույտից, պարանոցի և մեջքի ցավերից:

«Գլխուղեղի կեղծ ուռուցք» իրավիճակն անվանվել է, քանի որ այն հաճախ շփոթում են գլխուղեղի ուռուցքի հետ, սակայն հետազոտությունը ուռուցքի առկայության մասին չի վկայում:

Գլխուղեղի կեղծ ուռուցքի պատճառներից մեկը՝ ճնշման կուտակումը չբուժելու հետևանքով կարող է առաջանալ կուրություն, ինչպես նաև նյարդաբանական խնդիրների:

Օհայո նահանգի համալսարանի մանկական հիվանդանոցի մանկաբուժության բժիշկ Սթիվ Ռոուչի համաձայն, ստեղծվում է տպավորություն, որ կամ գլխուղեղի կեղծ ուռուցքով երեխաների թիվն է աճել, կամ բարելավել են այս իրավիճակի ախտորոշման եղանակները:

«Դժբախտաբար, երեխաների մոտ խնդիրը չնկատելու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ պարզապես չեն մտածում նման խնդրի առկայության մասին», - ասում է Ռոուչը:

Գլխուղեղի կեղծ ուռուցքի բուժման համար դեղորայք կա: Հիվանդի գլխում տեղադրվող ներդիրը կարող է նվազեցնել գանգում առկա ողնուղեղի հեղուկի ավելորդ քանակությունը: Տեսողական նյարդի վիրահատությունը կարող է պաշտպանել աչքը չափազանց բարձր ճնշումից:

Լոուրենը տարել է աչքի և շունտի կիառմամբ վիրահատություն: Ցավը բավական կրճատվել է, և նա ուրախ է, որ կարող է տեսնել և զբաղվել իր սիրած գործով:

Գլխուղեղի կեղծ ուռուցքի ռիսկային գործոններից են գիրությունը, որոշ դեղամիջոցներ և հորմոնալ անհավասարակշռությունը, սակայն երեխաների 50 տոկոսի մոտ պատճառն անհայտ է: Այն առաջանում է 100 հազար մարդկանցից մեկի մոտ: Գիտնականների համաձայն, հայտնի չէ, թե դա որքանով է այս իրավիճակը տարածված երեխաների մոտ, սակայն երեխաների մոտ գիրության տարածումը կարող է լինել դրա տարածվածության պատճառներից մեկը:

XS
SM
MD
LG