Մատչելի հղումներ

Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել


ԱԷՄԳ-ի գլխավոր տեսուչ Հերման Նեքերթսի հանդիպումը լրագրողների հետ Վիեննայի օդանավակայանում՝ Թեհրանից ժամանելուց հետո
ԱԷՄԳ-ի գլխավոր տեսուչ Հերման Նեքերթսի հանդիպումը լրագրողների հետ Վիեննայի օդանավակայանում՝ Թեհրանից ժամանելուց հետո

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Միավորված ազգերի կազմակերպության միջուկային գործակալության գլխավոր տեսուչի համաձայն, Իրանի և ԱԷՄԳ-ի միջև անցկացված բանակցությունների արդյունքում սպասվում է, որ գալիք ամիս համաձայնություն կստորագրվի Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի հետաքննության իրականացման եղանակների շուրջ:

ԱԷՄԳ-ի գլխավոր տեսուչ Հերման Նեքերթսն ասել է, որ Թեհրանում անցկացված բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել, և որ հունվարի 16-իր լրացուցիչ հանդիպումներ կանցկացվեն:

Նեքերթսն այս հայտարարությամբ հադես է եկել ուրբաթ օրը Վիեննայում՝ այս տարվա օգոստոս ամսից իր կողմից գլխավորած մի խումբ մասնագետների մասնակցությամբ Թեհնարնի հետ առաջին բանակցությունները նախօրեին անցկացնելուց հետո:

Իրանի իշխանությունները պնդում են, որ երկրում իրականացվող միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:

Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը նոր պատժամիջոցներ է սահմանել միջուկային ոլորտում գործող իրանցի հինգ մասնագետների և յոթ ընկերությունների նկատմամբ: Պատժամիջոցները սահմանվել են այս անհատների և ընկերությունների կողմից՝ Իրանում միջուկային ռումբ արտադրելու համար անհրաժեշտ ուրանի հարստացման աշխատանքներին առաջընթաց հաղորդելու պատճառով:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդն ասել է, թե Իրանի կողմից կատարվող խախտումներն անհրաժեշտ է սանձահարել՝ այս երկրի կողմից միջուկային ծրագրի նկատմամբ ընդունած անհաշտելի դիրքորոշման պատճառով:
XS
SM
MD
LG