Մատչելի հղումներ

Ուկրաինայում անջատողականները հերքել են Պուտինի կոչը


Դոնեցկում և Լուգանսկում ռուսաստանամետ անջատողականները հինգշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն նրանք չեն նախատեսում հետաձգել մայիսի 11-ին անցկացվելիք անկախության մասին հանրաքվեն

Դոնեցկում և Լուգանսկում ռուսաստանամետ անջատողականները հինգշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն նրանք չեն նախատեսում հետաձգել մայիսի 11-ին անցկացվելիք անկախության մասին հանրաքվեն:

«Ազգային ժողովում քվեարկությունը է անցկացվել և ձայների հարյուր տոկոսով ընդունվել է հանրաքվեի անցկացման ամսաթիվը չտեղափոխելու մասին որոշում: Այն անցկացվելու է մայիսի 11-ին», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Դենիս Պուշիլինը, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջնորդներից մեկը:

Հաղորդագրությունների համաձայն, նման որոշում են կայացրել նաև Լուգանսկ քաղաքում գործող ռուսաստանամետ անջատողականները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը կոչ էր արել Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականներին հետաձգել Ուկրաինայից այս տարածքների անկախության և Ռուսաստանին միանալու շուրջ հանրաքվեի անցկացումը, որը ռուսաստանամետ անջատողականները նախատեսում են անցկացնել մայիսի 11-ին:

Նախագահ Պուտինը, բացի այդ, ասել էր, թե Մոսկվան հետ է քաշել իր զինված ուժերը Ուկրաինայի սահմանների մոտակայքից:

Պենտագոնի խոսնակը սակայն հայտնել էր «Ամերիկայի Ձայն»-ին, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չի նկատել Ռուսատանի զորքերի տեղափոխության որևէ նշան:

Ռուսատանի զորքերի տեղափոխության մասին չէին հայտնել նաև Ուկրաինայի իշխանությունները:

Պուտինն իր խոսում նշել էր նաև, որ մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները «ճիշտ ուղղությամբ քայլ են լինելու»:
XS
SM
MD
LG