ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանում և Հայաստանում այս շաբաթ անցկացված հանդիպումների արդյունքներով մայիսի 24-ին հանդես են եկել հայտարարությամբ:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Քելին (ԱՄՆ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը տարածաշրջան են այցելել մայիսի 23-ին և 24-ին՝ շարունակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը որոնելուն ուղղված ջանքերը: Նրանք Բաքվում մայիսի 23-ին հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի, իսկ մայիսի 24-ին Երևանում՝ Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
«Նախագահներն ու համանախագահները քննարկել են իրենց վերջին հանդիպման ժամանակից տեղ գտած զարգացումները, վերահաստատել խաղաղութան գործընթացին իրենց հանձնառությունը և այս տարի ավելի ուշ գագաթաժողով հրավիրելու անհրաժեշտության մասին մտքեր փոխանակել», - նշում է հայտարարությունը:
«Համանախագահները պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրելու խաղաղության գործընթացը դեպի առաջ շարժելուն ուղղված գաղափարներ՝ վերահաստատելով լարվածությունն ավելացնող կամ բանակցային գործընթացին վնաս հասցնող գործողություններից կամ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: Նրանք գալիք մի քանի շաբաթվա ընթացքում կհանդիպեն արտգործնախարարների հետ՝ ուսումնասիրելու համար հակամարտության լուծման փոխադարձ ընդունելի մոտեցումներ», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: