Մատչելի հղումներ

2010 թվականին սպանվել է 105 լրագրող


«Press Emblem Campaign» կազմակերպության նախագահ Բլեզ Լեմփեն
«Press Emblem Campaign» կազմակերպության նախագահ Բլեզ Լեմփեն

Լրատվամիջոցների գործունեությանը հետևող կազմակերպություններից մեկը երկուշաբթի օրը հրապարակել է հաշվետվություն, որի համաձայն 2010 թվականին աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում սպանվել է 105 լրագրող:

«Press Emblem Campaign» կազմակերպության նախագահի համաձայն, լրագրողների սպանությունները «անբուժելի հիվանդություն» են դարձել:

Բլեզ Լեմփենը նշվել է, որ միջազգային հանրությանը չի հաջողվել ստեղծել «արդյունավետ մեխանիզմներ»` մեղավորներին դատարանի առջև կանգնեցնելու համար:

Հաշվետվության համաձայն, լրատվամիջոցների աշխատանքի համար ամենավտանգավոր երկու երկրները Մեքսիկան և Պակիստանն են: Այս պետություններից յուրաքանչյուրում այս տարի սպանվել է 14 լրագրող:

Կազմակերպության տվյալների համաձայն, 2009-ի համեմատ, երբ սպանվել է 122 լրագրող, մահացու դեպքերի թիվը նվազել է, սակայն 2010-ին տխուր այս ցուցանիշը եղել է զգալիորեն բարձր, քան 2008-ին, երբ գրանցվել էր լրագրողների 91 սպանություն:

XS
SM
MD
LG