Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կհանդիպի Հռոմի Ֆրանցիսկոս պապին Վատիկանում՝ այս տարվա մարտին վերջին Եվրոպա կայանալիք մեկշաբաթյա շրջագայության ընթացքում:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, նախագահ Օբաման «ակնկալում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել աղքատության և հետզհետե աճող անհավասարության դեմ իրենց ընդհանուր հանձնառությունը»:
Նախագահ Օբամայի և Հռոմի պապի հանդիպումը կկայանա մարտի 27-ին: Հռոմ կայանալիք այցի ժամանակ նախագահ Օբաման հանդիպումներ կանցկացնի նաև Իտալիայի նախագահ Ջիորջիո Նապոլիտանոյի և վարչապետ Էնրիկո Լետայի հետ:
ԱՄՆ-ի նախագահը մարտ ամսվա վերջին կայանալիք իր եվրոպական շրջագայությունը կսկսի մարտի 24 –ին Նիդեռլանդներից՝ այցելելով Հաագա, որտեղ կմասնակցի այս երկրի կառավարության կողմից կազմակերպվող անվտանգության գագաթաժողովին:
Իտալիա կայանալիք իր այցից առաջ նախագահ Օբաման մարտի 26-ին կուղևորվի Բրյուսել՝ մասնակցելու համար ԱՄՆ-Եվրամիություն գագաթաժողովին, որի ընթացքում հանդիպում կանցկացնի նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: