Մատչելի հղումներ

Վետերանների մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարման բուժումը


Այսօր ամերիկացի վետերանների շրջանում ամենատարածված և ծախսատար հոգեվիճակը հետտրավմատիկ սթրեսային խանգարումն է: Այլ բուժումներին զուգահեռ՝ բժիշկները ախտանիշերը կառավարում են տարբեր դեղամիջոցներով: Այնուամենայնիվ նոր ուսումնասիրությունը պարզել է, որ դուրս գրվող դեղորայքը խանգարման ախտանիշերը թուլացնելու համար արդյունավետ չէ:

Էնթընի Դոզիերը Իրաքյան պատերազմի վետերան է: Հետվնասվածքային լարվածության խանգարում նրա մոտ սկսվեց տուն վեռադառնալուց քիչ անց:

Մեծ դատարկություն էր, կարծես այս կյանքն ինձ համար չէր», ասում է Էնթընին: - «Այն ժամանակ չէի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում ինձ հետ: Ես զինվոր եմ, իմ անցած վարժանքը ինձ սովորեցրել է հաղթահարել ամեն դժվարություն»:

Իր հոգեվիճակի խանգարումն ուղղել նա չէր կարող, սակայն գտավ լավ բժշկի և դեղորայք բուժվելու համար:

Նման խանգարմամբ հիվանդին բժիշկը սովորաբար բուժում է տարբեր դեղորայք նշանակելով՝ փորձելով բարելավել բուժման արդյունավետությունը:

Ռիսպերիդոնը նման դեղորայքներից մեկն է: Երկրորդ սերնդի այս դեղորայքը հաճախ օգտագործվում է Դեղորայքի և սննդի դաշնային գործակալության կողմից հաստատված երկու հակադեպրեսանտների՝ պաքսիլի և զոլոֆոտի հետ համատեղ:

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման վետերանների ազգային կենտրոնից Ջոն Քրիսթալն այլ հեղինակների հետ կատարել է պատահական ընտրանքով վերահսկվող խմբով հետազոտություն՝ ստուգելու ախտանիշերը նվազեցնելու ռիսպերիդինի և պլացեբոյի արդյունավետությունը: Հետազոտությանը մասնկացել է 23 բժշկական կենտրոններից 267 վետերան:

«Ռիսպերիդոնի ավելացումը չի օգնում Դեղորայքի և սննդի դաշնային գործակալության կողմից հաստատված բուժում ստացող մարդկանց։ Սա ցույց է տալիս, որ դեղորայքի լայն կիրառումը անպայմանորեն չի նշանակում, որ այն իսկապես օգնում է այդ խանգարման ախտանիշերը թեթևացնելուն», - ասում է բժիշկը:

Էնթընին այսօր երջանիկ է և լավ է հարաբերվում մարդկանց հետ, նաև քաջալերում է այդ խանգարումն ունեցող վետերաններին:

«Վերականգնումը հնարավոր է։ Հիվանդությունը երբեք չի չքանում, սակայն բուժման շնորհիվ հիվանդը կարող է ապրել ինձ պես առողջ և բարգավաճ կյանքով», - ասում է Էնթընին:

XS
SM
MD
LG