Մատչելի հղումներ

Պորտուգալիայում թուլացել է պարտքային ճգնաժամը


Պորտուգալիայում թուլացել է պարտքային ճգնաժամը

Պորտուգալիայի պարտքային ճգնաժամը թուլացել է չորեքշաբթի օրը, երբ ներդրողները գնել են այս պետության կողմից թողարկված երկարաժամկետ պարտավորությունները` չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ի իշխանությունները դեռևս չեն որոշել, թե լրացուցիչ ինչ գործողություններ պետք է ձեռնարկել` մայրցամաքում պարտքային խնդիրները լուծելու համար:

ԵՄ-ի քաղաքական գործիչները մտավախություն ունեին այն մասին, որ Լիսաբոնին, Հունաստանի և Իռլանդիայի օրինակով, անհրաժեշտ կլինի ցուցաբերել միջազգային ֆինանսական աջակցություն:

Պորտուգալիայի տնտեսական վիճակի նկատմամբ մտավախությունները, սակայն, չիրականացան, քանի որ երկիրը կարողացել է վաճարել 6,7 տոկոսից մի փոքր ավելի բարձր տոկոսադրույքով պարտատոմսեր` ինը տարի մարման ժամկետով: Այս տոկոսադրույքն ավելի ցածր է որպես վարկային միջոցներ ձեռք բերելու համար նախատեսված յոթ տոկոս կազմող շեմքից, ինչը ստիպել է Հունաստանին և Իռլանդիային դիմել այլ պետությունների օժանդակությանը:

ԵՄ-ը սակայն պնդում է, որ ֆինանսական օժանդակության անհրաժեշտության «վարակը» կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել առավել լուրջ միջոցներ: ԵՄ-ի տնտեսական մարմնի պաշտոնատար անձանցից մեկը նշել է, որ մայրցամաքի պետությունների կառավարությունները պետք է հաշվի առնեն Պորտուգալիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության հնարավորությունը և մեծացնեն այս նպատակով ստեղծված ԵՄ-ի հիմնադրամի ծավալները:

XS
SM
MD
LG