Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոն պետության ղեկավարի պաշտոնում երդմնակալության արարողության ընթացքում կներկայացնի երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագիր, ինչպես նաև կառաջարկի անցկացնել լայնածավալ համաներում:
Պորոշենկոն տեղեկացրել է, որ խաղաղ կարգավորման ծրագրի մշակման ուղղությամբ բանակցություններ են այժմ վարվում Եվրամիության անդամ պետությունների, Միացյալ Նահանգների և Կանադայի հետ:
«Հենց սկզբից, երդմնակալությանը հաջորդող առաջին իսկ օրվանից մենք պատրաստ ենք տրամադրել արևելքում խաղաղ կարգավորման ծրագիր, և կարծում ենք, որ գալիք օրերը չափազանց կարևոր կլինեն Ուկրաինայի պատմության և հեռանկարների համար» - ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ծրագիրը նախատեսում է իշխանության ապակենտրոնացում՝ «լեհական մոդելի հիման վրա», ինչպես նաև լայնամասշտաբ համաներման անցկացում:
Ուկրաինայի նախագահի համաձայն, ծրագիրը նախատեսում է նաև այլ միջոցներ, որոնք «թույլ կտան մեկնարկել և երաշխավորել խաղաղ գործընթացը»:
Պետրո Պորոշենկոն, բացի այդ, շնորհակալություն է հայտնել պաշտոնական Վաշինգտոնին Ուկրաինային այն խնդիրների շուրջ տրամադրված աջակցության համար, որոնք առաջ են եկել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման պատճառով: Նա նշել է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի եվրոպական ձգտումներին, էներգետիկական արդյունավետության բարձրացման և էներգետիկ աղբյուրները բազմազանեցման գործում աջակցություն տրամադրելու կարևորությունը: