Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն անցկացրել են երկկողմանի հանդիպում, որը կայացել է նախագահի վարչակազմի շենքում:
Նախագահ Պորոշենկոն հանդիպման ընթացքում հանդես է եկել կարճ ելույթով, որը հասցեագրված էր ԱՄՆ-ի փոխնախագահին: Իր խոսքում Ուկրաինայի նախագահը հիմնականում անդրադարձել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների՝ նշելով, որ Ուկրաինան մինչ այժմ երբեք այսքան միասնական և վճռական ընտրություն չէր կատարել:
Ուկրաինայի նախագահը, բացի այդ, վերահաստատել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու իր վճռականությունը՝ խոստանալով, որ «երկիրն անպայմանորեն ժողովրդավարական է դառնալու»:
Փոխնախագահ Բայդենն իր խոսքում կրկին շնորհավորել է Պորոշենկոյին և Ուկրաինայի ժողովրդին երկրում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ:
ԱՄՆ-ի փոխնախագահն ասել է նաև, որ Սպիտակ տունը բազմիցս շեշտել է, որ Եվրոպայում ցանկացած ժողովուրդ ունի իրավունք ընտրելու, թե ում հետ է այն մոտ հարաբերություններ ստեղծելու:
Փոխնախագահ Բայդենը, բացի այդ, ողջունել է երկրում կոռուպցիայի դեմ պայքար սկսելու Պորոշենկոյի ցանկությունը:
«Կոռուպցիան քաղցկեղային ուռուցք է: Այն քայքայում է ժողովրդավարության հյուսվածքը», - շեշտել է ԱՄՆ-ի նախագահը:
Կիև կատարվող իր այցը ընթացքում ԱՄՆ-ի նախագահը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային է տրամադրելու 48 միլիոն դոլար ծավալով ֆինանսական լրացուցիչ օգնության փաթեթ: ԱՄՆ-ը, բացի այդ, 8 միլիոն դոլար չափով օգնություն է տրամադրելու նաև Մոլդովային և 5 միլիոն դոլար չափով օգնություն` Վրաստանին: