Մատչելի հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սրբադասել է Հռոմի նախկին երկու պապերին


Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի նախորդ երկու պապերի սրբադրման մասին հայտարարել է սրբադրման պատարագի ժամանակ, որին մասնակցել է նաև Հռոմի նախկին Բենեդիկտոս XVI-րդ պապը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի նախկին երկու պապերին՝ Հովհաննես Պողոս II-ին ու Հովհաննես XXIII-ին, սրբադրել է կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում անցկացված արարողության ընթացքում:

Սա առաջին անգամն է, երբ միաժամանակ անցկացվել է Հռոմի նախկին երկու պապերի սրբադրումը:

Պաշտոնական տվյալների համաձայն, Հովհաննես Պողոս II-ի ու Հովհաննես XXIII-ի սրբադրման արարողությանը մասնակցելու համար Սուրբ Պետրոսի հրապարակում և Հռոմի մոտակա փողոցներում հավաքվել է մոտ մեկ միլիոն մարդ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի նախորդ երկու պապերի սրբադրման մասին հայտարարել է սրբադրման պատարագի ժամանակ, որին մասնակցել է նաև Հռոմի նախկին Բենեդիկտոս XVI-րդ պապը:

Սրբադրման արարողության ժամանակ խորանի վրա դրվել էին երկու նոր սրբերի մասունքները՝ Հռոմի Հովհաննես Պողոս պապի արյունը, որն օգտագործվել էր 2011 թվականին նրան երանելիների շարքում դասելու արարողության ընթացքում, ինչպես նաև Հռոմի Հովհաննես XXIII պապի մաշկի մի մասը, որը վերցվել էր 2000 թվականին անցկացված արտաշիրինման ժամանակ՝ վերջինիս երանելիների շարքում դասելու նպատակով:

Հռոմի եկեղեցիները բաց են մնացել այս շաբաթ լույս կիրակի գիշերը և ընդունել ամբողջ աշխարհից եկած ուխտագնացներին, որոնք քաղաք են ժամանել՝ 20-րդ դարի երկու պապերի սրբադասմանը վկա լինելու համար:
XS
SM
MD
LG