Մատչելի հղումներ

Հռոմի պապը սրբացրել է օսմանցիների կողմից սպանված իտալացիներին


Հռոմի պապն աղոթել է, որ քրիստոնյաներն ունենան չարիքին բարի արարքներով արձագանքելու խիզախություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կատարել է իր հովվապետության շրջանում առաջին սրբադրությունները, որոնց թվում են 15-րդ դարում մահմեդականություն ընդունել հրաժարվելու համար գլխատված հարյուրավոր իտալացիներ:

Այս տարվա մարտ ամսին Հռոմի պապ ընտրվելուց հետո անցկացված սրբադրության առաջին արարողության ընթացքում սրբացրել է նաև Կոլումբիայի և Մեքսիկայի երկու միանձնուհի:

Սրբադրություների մասին որոշումները հավանության էին արժանացվել դեռևս նախորդ Հռոմի պապ Բենեդիկտոսի կողմից:

Հռոմի պապի կողմից սրբացրած իտալացիները հայտնի են որպես Անտոնիո Պրիմալդո և հետևորդներ: Նրանց սպանդն իրականացվել էր 1480 թվականին, երբ օսմանցիները ներխուժել էին Իտալիայի հարավում գտնվող Օտրանո քաղաք՝ պահանջելով, որ քաղաքի բնակիչները մահմեդականություն ընդունեն: Քաղաքի բնակիչները հերքել էին վերջիններիս պահանջը, որից հետո օսմանցիները գլխատեցին մոտ 800 տղամարդկանցից և տղաներից կազմված մի խումբ անձանց, ում կաթոլիկներն այդուհանդերձ ճանաչում են որպես «Օտրանոյի մարտիրոսներ»:

Հանդես գալով արարողության ընթացքում հավաքված ավելի քան 60 հազար ուխտավորների առջև, Հռոմի պապը, չառանձնացնելով որևէ երկիր, ասել է, որ աշխարհում բազմաթիվ քրիստոնյաներ մինչ օրս դառնում են բռնությունների զոհեր՝ իրենց հավատքի պատճառով, և աղոթել է, որ նրանք ունենան չարիքին բարի արարքներով արձագանքելու խիզախություն:
XS
SM
MD
LG