Մատչելի հղումներ

Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը ժամանել է Լիբանան


Հռոմի պապը «մահացու մեղք» է որակել Սիրիային սպառազինությունների տրամադրումը

Հռոմի Բենեդիկտոս XVI Պապն ուրբաթ օրը ժամանել է Լիբանան: Այս երկիր կատարվող իր այցի ընթացքում հովվապետը հանդիպումներ կունենա Լիբանանի պաշտոնյաների և քրիստոնյա համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կհորդորի խաղաղություն և հաշտություն հաստատել քրիստոնյաների և մահմեդականների միջև:

Լիբանան ժամանած Հռոմի պապին ողջունել են բազմաթիվ մարդիկ և երկրի պաշտոնյաներ, որոնց թվում է եղել նաև Լիբանանի վարչապետ Միշել Սուլեյմանը:

Եռօրյա իր այցի սկզբում հովվապետը, հանդիպելով լրագրողների հետ, ասել է, որ Արաբական գարունը «ազատության դրական կոչ է»:

Հռոմի պապը «մահացու մեղք» է որակել Սիրիային սպառազինությունների տրամադրումը:

Լիբանանի բնակչության մոտ 40 տոկոսը կազմում են քրիստոնյաներ:
XS
SM
MD
LG