Իրանում մեկնարկել են որպես ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմնակից և ընդդիմադիր պահպանողականների միջև մրցակցություն գնահատվող նախագահական ընտրությունները:
Երկրի խորհրդարանական 290 տեղի համար մրցող 3,4 հազար թեկնածուների թվում շատ քիչ է բարեփոխումների ջատագովների թիվը: Իրանի պահպանողական կառավարությունը և հոգևոր առաջնորդները չեն դադարում բռնություններ գործել բարեփոխումների իրականացում պահանջողների դեմ նախագահ Ահմադինեջադի 2009 թվականի վերընտրվելուց հետո անցկացված զանգվածային ցույցերից ի վեր:
Իրանում ուրբաթ օրն անցկացվող ընտրություններում քվեարկության իրավունք ունի երկրի ավելի քան 48 քաղաքացի, որոնց ակտիվ մասնակցության է դիմել երկրի հոգևոր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ասելով, որ ընտրություններին ակտիվ մասնակցությամբ երկրի բնակչությունը կցուցաբերի իր անտարբեր վերաբերմունքը «Իրանի թշնամիների»՝ Արևմուտքի պետությունների նկատմամբ, որոնք պատժամիջոցներ են սահմանել երկրի տնտեսության դեմ:
Իրանի հեղափոխական պահակազորի խոսնակ Աբբաս Ալի Քադխոդաեին հինգշաբթի օրն ասել է, որ օտարերկրյա որևէ կազմակերպության թույլ չի տրվելու իրականացնել քվեարկության ընթացքի կամ քվեների հաշվառման գործընթացի մոնիթորինգ:
Քադխոդաեին ասել է նաև, որ միջազգային դիտորդների ներկայությունը «վիրավորանք» կլիներ Իրանի ժողովրդի համար, որն «1979 թվականին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր որոշում է կայացրել ճակատագիրն իր ձեռքը վերացնելու մասին»:
Իրանի «Ֆարս» գործակալության վկայությամբ, Թեհրանի քաղաքապետ Մոհսեն Նայեբին հայտնել է, որ երկրում անցկացվող քվեարկությունը լուսաբանելու համար հրավիրվել է օտարերկրյա 350 լրագրող:
| Այաթոլլա Ալի Խամենեի | Մահմուդ Ահմադինեջադ | ||
|---|---|---|---|
|
|
| ||