Մատչելի հղումներ

«Օբաման երեք նահանգում առաջ է Ռոմնիից». հարցում


«Նախագահ Օբաման կարող է «գրեթե համոզված լինել վերընտրվելու մեջ» այն դեպքում, եթե կարողանա պահպանել առաջնորդությունն այս երեք կարևոր նահանգներում»

Հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահական պայքարի համար կարևոր նշանակություն ունեցող երեք՝ Ֆլորիդա, Օհայո և Փենսիլվանիա նահանգներում զբաղեցնում է առաջատար դիրքեր նախագահական ընտրություններում իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի նկատմամբ:

Քվինիփեք համալսարանի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, նախագահ Օբաման ինը տոկոսով է առաջ Ռոմնիից՝ Օհայո, վեց տոկոսով՝ Փենսիլվանիա և չորս տոկոսով՝ Ֆլորիդա նահանգներում:

Այս արդյունքները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահի դիրքերն այս նահանգներում ամրապնդվել են, քանի որ անցյալ ամիս նույն համալսարանի կողմից անցկացված արդյունքների համաձայն Օբաման առաջ էր անցել Ռոմնիից միայն Փենսիլվանիա նահանգում, իսկ Ֆլորիդա և Օհայո նահանգներում գրանցված արդյունքները որևէ առաջատար չեն հայտնաբերել:

Քվինիփեք համալսարանի հասարակական կարծիքի ինստիտուտի փոխտնօրենի համաձայն, նախագահ Օբաման կարող է «գրեթե համոզված լինել վերընտրվելու մեջ» այն դեպքում, եթե կարողանա պահպանել առաջնորդություն ընտրությունների արդյունքների համար վճռական նշանակություն ունեցող այս երեք նահանգներում:
XS
SM
MD
LG