Ամերիկացիների մեծամասնությունն առաջին անգամ է սատարել մարիխուանայի օրինականացմումը, ինչը վկայում է այս թմրամիջոցի նկատմամբ հասարակական կարծիքի զգալի փոփոխություններ մասին՝ մասնավորապես երիտասարդների շրջանում:
«Փյու» հետազոտական կենտրոնի կողմից Միացյալ Նահանգներում իրականացված հետազոտության համաձայն, չափահաս ամերիկացիների 52 տոկոսը սատարում է այս թմրամիջոցի օրինականացումը, մինչդեռ 45 տոկոսը դեմ է նման քայլի:
Օրինականացման կողմնակիցների թիվը 2010 թվականից գրանցել է 11 տոկոս աճ:
Հարցման մասնակիցների 18-ից 32 տարեկանների շրջանում օրինականացման կողմնակիցների թիվը կազմում էր 65 տոկոս, իսկ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ծնված ամերիկացիների շրջանում՝ 50 տոկոս:
«Փյու» հետազոտական կենտրոնի հարցման մասնակիցների ընդամենը 38 տոկոսն է նշել, որ մարիխուանան «ճանապարհ է դեպի ավելի ուժեղ թմրամիջոցներ», իսկ մասնակիցների մեկ երրորդից պակաս մասն է նշել, թե «խոտ» ծխելը սխալ է՝ բարոյականության տեսակետից:
Կուսակցական պատկանելիության առումով թմրանյութի օգտագործման կողմ են արտահայտվել ժողովրդավարական կուսակցությանը պատկանող հարցումների մասնակիցների 59 տոկոսը, մինչդեռ նման միջոցը սատարել է հարցումների հանրապետական կուսակցությանը պատկանող մասնակիցների 37 տոկոսը: