Մատչելի հղումներ

Ամերիկացիների մեծամասնությունը սատարում է անօդաչու ինքնաթիռների միջոցով իրականացվող հարվածները


Ամերիկացիների մեծամասնությունը սատարում է անօդաչու ինքնաթիռների միջոցով իրականացվող հարվածները
Ամերիկացիների մեծամասնությունը սատարում է անօդաչու ինքնաթիռների միջոցով իրականացվող հարվածները

Ամերիկացիների գերակշռող մասը սատարում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ահաբեկչության մեջ կասկածյալների դեմ անօդաչու ինքնաթիռների միջոցով իրականացվող հարվածները, ինչպես նաև Աֆղանստանից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը:

«Էյ-Բի-Սի Նյուզ» հեռուստաընկերության և «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի կողմից համատեղ անցկացված հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 83 տոկոսը սատարում է Օբամայի վարչակազմի կողմից ահաբեկչության մեջ կասկածյալների դեմ անօդաչու ինքնաթիռների կիրառումը:

Հարցման մասնակիցների 70 տոկոսը կողմ է արտահայտվել Կուբայում գտնվող Գուանտանամո Բեյ կալանավայրի շահագործումը շարունակելու մասին նախագահ Օբամայի կողմից ընդունված որոշման:

Բացի դրանից, հարցմանը մասնակցած անձանց 78 տոկոսը սատարել է Աֆղանստանից Միացյալ Նահանգների զինված ստորաբաժանումների դուրսբերման ծրագիրը:

Այս հարցում նախագահի ծրագրերին ամենամեծ աջակցության մասին հայտնել են դեմոկրատական կուսակցության կողմնակիցները՝ 93 տոկոս, իսկ հանրապետական կուսակցության կողմնակիցների թվում այս ցուցանիշը կազմել է 64 տոկոս:

«Էյ-Բի-Սի Նյուզ» հեռուստաընկերության և «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի կողմից համատեղ անցկացված հարցմանը մասնակցել է մեկ հազար մարդ:

XS
SM
MD
LG