Մատչելի հղումներ

Աղմկահարույց գործունեության առնչությամբ Ֆրանսիայում հարցաքննության է ենթարկվել Լորիել ընկերության ժառանգուհին


Սարկոզին եւ նրա նախկին գանձապահ Էրիք Վոերթը հերքում են ընտրարշավի համար Բեթենքորթից ապօրինի գումարներ ընդունելու պատասխանատվությունը։

Ֆրանսիացի հետաքննիչները հարցաքննել են կոսմետիկայի ՛՛Լորիալ՝՝ հայտնի ընկերության ժառանգուհի Լիլիան Բեթենքորթին, պետական եկամտահարկերից խուսափելու եւ նախագահ Նիկոլա Սարկոզիի ընտրարշավի օգտին ապօրինի նվիրաբերություններ կատարելու մեղադրանքով։

Տիկին Բեթենքորթի հաշվապահը նրան մեղադրել է նախագահ Սարկոզիի 2007 թվականի ընտրարշավի գանձապահին 200,000 դոլարի կանխիկ գումար փոխանցելու մեջ, ինչը խախտում է քաղաքական նվիրատվությունների թույլատրելի սահմանը։

Սարկոզին եւ նրա նախկին գանձապահ Էրիք Վոերթը հերքում են ընտրարշավի համար Բեթենքորթից ապօրինի գումարներ ընդունելու պատասխանատվությունը։

Բեթենքորթի հաշվապահը Սարկոզիին մեղադրում է նաեւ Բեթենքորթի ընտանեկան կալվածքը հաճախակի այցելելու եւ նրանից կանխիկ գումարներ պարունակող ծրարներ ընդունելու մեջ, 1990-ական թվականներին, երբ Սարկոզին Փարիզի արվարձաններից մեկի քաղաքպետն էր։

XS
SM
MD
LG