Մատչելի հղումներ

Ձեռնարկվում են նոր ջանքեր պոլիոմիելիտ հիվանդության կանխման համար


Ձեռնարկվում են նոր ջանքեր պոլիոմիելիտ հիվանդության կանխման համար Պակիստանում, Աֆղանստանում, Հնդկաստանում եւ Նիգերիայում, որտեղ գրանցվել են հիվանդության դեպքեր։

Ծրագրի հաջող ընթացքի դեպքում կհաջողվի աշխարհում հիմնովին վերացնել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը հանգեցնում է մարդու վերջույթների անզգայացման եւ նույնիսկ մահվան։

Պոլիոմիելիտ հիվանդությունը կարող է տարածվել այնքան արագ որքան սովորական գրիպը։ Այժմ հիվանդությունը հաղթահարված է արեւմտյան երկրներում՝ 1950-ականներին երեխաների մասսայական պատվաստումների շնորհիվ։

Սակայն մինչեւ վերջերս զարգացող երկրներում հիվանդությունը դեռեւս լուրջ սպառնալիք էր հանդիսանում։
Ռոթարի Ինթերեշընըլ կազմակերպության նախագահ Սիր Քլեմ Ռենոֆը, հիվանդության դեմ պայքարի շարժում սկսեց, որի շրջանակներում հանգանակվեց դրամ եւ հնարավոր դարձավ հիվանդության դեմ պայքարի լուրջ քայլեր ձեռնարկել։

Կազմակերպությանը մինչ այժմ հաջողվել է հավաքել 900 մլն դոլար պոլիոմիելիտ հիվանդությունը աշխարհում վերացնելու համար։ Կազմակերպությունը համագործակցում է առողջապահության համաշխաարհային կազմակերպության եւ UNICEF-ի հետ։ Արշավի հիմնական թիրախը Պակիստանը, Աֆղանստանը, Հնդկաստանն ու Նիգերիան են, որտեղ դեռեւս գրանցվում են հիվանդության դեպքեր։

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, երբ հիվանդության դեմ պայքարի արշավը սկսվեց ամեն օր պոլիոմիելիտով վարակվում էր շուրջ 1000երեխա։ Այս տարի գրանցվել է հիվանդության միայն 561 դեպք։

XS
SM
MD
LG