Մատչելի հղումներ

Երկաթուղային աղետ` Լեհաստանում



Լեհաստանում տեղի է ունեցել երկաթուղային խոշոր աղետ, երբ դեմ դիմաց իրար են բախվել մարդատար երկու գնացքներ, ինչին զոհ է գնացել 15 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ ավելի քան 55 այլոք։
Վարչապետ Դոնալդ Տասկը, այցելելով աղետի վայր, հայտարարել է, թե սա Լեհաստանում վերջին տարիներին տեղի ունեցած երկաթուղային վթարներից ամենաողբերգական աղետն է։

Պաշտոնական աղբյուրներից ստացված հաղորդագրության համաձայն, գնացքները նույն արագությամբ իրար դեմ են սլացել նույն երկաթգծի վրայով ու բախվել Շչեկոզինի քաղաքի մոտակայքում։

Իշխանություններն այժմ սկսել են հետաքննություն՝ պարզելու համար վթարի պատճառները։

XS
SM
MD
LG