Մատչելի հղումներ

Թաիլանդում ձերբակալել են ռուս հայտնի դաշնակահար Պլետնեւին


Ռուս հայտնի դաշնակահար եւ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Միխաիլ Պլետնեւին կասկածում են Թաիլանդում 14-ամյա մի տղայի բռնաբարելու մեջ։

Թաիլիանդի իշխանությունները հայտնում են, որ երեքշաբթի օրը ձերբակալված Պլետնեւին ազատ են արձակել 9 հազար դոլարի դրամական երաշխավորագրով՝ թույլ տալով նրան մասնակցել Եւրոպայում հուլիսի 12-ին նշանակված համերգին։ Սակայն նա պարտավոր է հետ վերադառնալ Թաիլանդ՝ հուլիսի 18-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում, նրան սպառնում է մինչեւ 2Օ տարվա ազատազրկում։

Պլետնեւը հերքում է իր դեմ ներկայացվող մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք թյուրիմացության արդյունք են։

53-ամյա Պլետնեւը եղել է Ռուսաստանի հանրահայտ Ազգային նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Ներկայումս նա նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է։

XS
SM
MD
LG