Մատչելի հղումներ

Ամերիկյան ուժերը ծովահեններից ազատել են իրանցի պատանդներին


Ամերիկյան ուժերը ծովահեններից ազատել են իրանցի պատանդներին
Ամերիկյան ուժերը ծովահեններից ազատել են իրանցի պատանդներին


Ամերիկյան ուժերին պատկանող նավերից մեկը փրկել է իրանցի այն 13 ձկնորսներին, որոնց Արաբական ծովում մեկ ամիս առաջ պատանդ էին վերցրել ծովահենները։ Ձկնորսներին ազատելու գործողությունը տեղի է ունեցել Պարսից ծոցից ամերիկյան նավերը դուրս բերելու մասին Իրանի նախազգուշացումների հրապարակումից մի քանի օր անց։


Նավի հրամանատարությունը տեղեկացնում է, որ USS Kidd հածանավից Իրանի նավի վրա է իջեցվել զինվորական մի խումբ, որը կարճ ժամանակ անց ձերբակալել է իրանցի ձկնորսներին պատանդ վերցրած 15 ծովահեններին։


Իրանական ձկնորսական նավը ծովահենների տրամադրության տակ է եղել մոտ մեկ ամիս եւ կիրառվել որպես ծովահենների հետագա գործողությունների շտաբ կայան։ Պատանդներին ստիպել են մասնակցել ծովահեն գործողությունների։
ԱՄՆ-ի նավատորմի խոսնակն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի իրանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, թե իրանական անձնակազմի ղեկավարն իր ՝՝անկեղծ երախտագիտությունն՛՛ է հայտնել ամերիկյան նավատորմին՝ ավելացնելով, թե առանց ամերիկյան ուժերի աջակցության, իր անձնակազմը պատանդ կարող էր պահվել ամիսներ շարունակ։


XS
SM
MD
LG