Մատչելի հղումներ

Ամերիկահայ իմպրեսիոնիստի գործերի արժեքը գնահատվել է 30 միլիոն դոլար


2007 թվականին Նյու Յորք նահանգի Բելփորթ քաղաքում գտնվող փոքր տնակներից մեկի սեփականատերը հայտնաբերել էր Արթուր Փինաջյանի հազարավոր նկարներ և օրագրեր

«Ամերիկահայ իմպրեսիոնիստ նկարչի գործերի արժեքը, որոնք պատահական հայտնաբերվել են Նյու Յորք նահանգի քաղաքներից մեկում, գնահատվել է 30 միլիոն դոլար»:

Այս մասին գրում է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը, որի փոխանցմամբ 2007 թվականին Նյու Յորք նահանգի Բելփորթ քաղաքում գտնվող փոքր տնակներից մեկի սեփականատերը հայտնաբերել էր Արթուր Փինաջյանի հազարավոր նկարներ և օրագրեր:

Պարբերականի վկայությամբ, գեղարվեստի հայտնաբերված գործերի գնահատումը կատարել էր արվեստաբան Էնդի Ուորհոլի ժառանգությունում առկա գեղարվեստի ստեղծագործությունների գնահատականն իրականացրած փորձագետ Փիթեր Հասթինգս Ֆոլքը:

Հայտնաբերված որոշ աշխատանքներ արդեն իսկ վաճառվել են 500 հազար դոլարով: Փինաջյանի նկարած բնապատկերներից 50-ն արդեն իսկ ներառվել են Մանհեթենի «Ֆուլեր Բիլդինգ»-ում ցուցադրվող հավաքածուի մեջ:

«Գեղարվեստի պատմաբան Ուլյամ Ինես Հոլմսի կողմից վերջերս հրապարակված գրքում Փինաջյանի կողմից ստեղծված աբստրակտ աշխատանքներն անվանվել են ժամանակաշրջանի ամենալավ աշխատանքներից», - գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ այն տնակը, որտեղ հայտնաբերվել են նկարչի աշխատանքները, ժամանակին գնվել է 300 հազար դոլարով:
XS
SM
MD
LG