Մատչելի հղումներ

ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին


Ֆիլիպ Լեֆորին ընդունել են Հայատանի նախագահն ու արտգործնախարարը

Հայատանի նախագահ Սերժ Սարգսյաննը հինգշաբթի օրն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպման ընթացքում Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերն անդրադարձել են արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարևորությանը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրուցակիցները խոսել են նաև Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև մի շարք ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ-ի աջակցության մասին:

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին հուլիսի 18-ին ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

«Երկուստեք կարևորվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։
XS
SM
MD
LG