Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը շարունակում է հուսալ, որ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծումները հնարավոր են


ԱՄՆ-ը շարունակում է հուսալ, որ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծումները հնարավոր են
ԱՄՆ-ը շարունակում է հուսալ, որ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծումները հնարավոր են

“ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընը Հարավային Կովկաս կատարելիք այցելության ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները”: Հունիսի 29-ին այս մասին լրագրողներին ասաց ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:

Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի մասին խոսելով` Գորդոնը նշեց, որ չնայած վերջերս հակամարտության կողմերի միջև առկա բռնությունների դեպքերին, ԱՄՆ-ը շարունակում է հուսալ, որ դիվանագիտական լուծումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր են:

“Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկարաձգվել է ավելի շատ, քան մենք կցանկանայինք” ասաց Գորդոնը:

Նա հիշեցրեց ուժի չկիրառման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Հելսինկիի սկզբունքներին հավատարիմ մնալու համաձայնությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման մասին հայտարարության շուրջ նա ասաց, թե "այն սկզբունքները, որոնց նախագահներն անդրադարձել են Տորոնտոյի հայտարարության մեջ, շատ կարեւոր են ԱՄՆ-ի համար եւ մենք կցանկանայինք տեղաշարժ տեսնել բոլոր այդ հարցերում եւ այդ հարցերը լուծելու գործում՝ նվիրվածություն":

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ պետքարտուղարի խոսնակը հույս հայտնեց, որ Ցյուրիխում ստորագրված համաձայնագրերն այնուամենայնիվ կհաստատվեն 2 երկրների խորհրդարաններում, "ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի բացել հայ-թուրքական սահմանը":

XS
SM
MD
LG