ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը Ուկրաինայի իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսային խոսակցության մեջ բարձր է գնահատել Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզու գրավման պայմաններում Ուկրաինայի բանակի կողմից ցուցաբերված բարձր զսպվածությունը:
«Նախարար Հեյգելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Ուկրաինայի ժողովուրդին, դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից ուժի գործադրումը և շարունակում է հորդորել Ռուսաստանը դուրս բերել իր ուժերը Ղրիմից», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին:
Տեղի տալով Ռուսաստանի կողմից Ղրիմի անխուսափելի գրավմանը՝ Ուկրաինան հինգշաբթի օրը հանդես էր եկել իր զինված ուժերի զանգվածային դուրսբերման ծրագրերի մասին հայտարարությամբ այն բանից հետո, երբ Մոսկվային հավատարիմ ուժերը վերահսկողության տակ էին վերցրել Սևաստոպոլ քաղաքում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը:
Այս գործողությունների ընթացքում ձերբակալվել էր, սակայն հետագայում ազատ արձակվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերհիյ Հայդուկը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի և Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Տենյուխի միջև ունեցած հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ չի հիշատակվել, որ Կիևը որևէ տեսակի օգնություն է խնդրել Վաշինգտոնից:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին բացառել էր ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում ստեղծված իրավիճակում ռազմական միջամտությունը:
Պենտագոնը միաժամանակ սակայն տեղեկացրել է, որ կմասնակցի այս տարի Ուկրաինայում կայանալիք ցամաքային զորավարժություններին: