Մատչելի հղումներ

Պենտագոնը կրճատելու է բանակի անձնակազմի թվաքականը


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, զինված ուժերի թվաքանակը ներկայիս 522 հազար զինծառայողից նախատեսվում է նվազեցնել մինչև 440-ից 450 հազարը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կրճատելու երկիր զինված ուժերի անձնակազմը՝ հասցնելով այն 74 տարվա ընթացքում գրանցված նվազագույն մակարդակի, որը համեմատելի է Երկրորդ աշխարհամարտից հետո Միացյալ Նահանգների բանակի անձնակազմի թվաքանակի հետ:

Այս մասին հաղորդել է «Ասոշիեյթի Փրես» գործակալությունը, որի համաձայն Միացյալ Նահանգների զինված ուժերի թվաքանակի կրճատման մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը՝ հանդես գալով իր ներկայիս պաշտոնում գտնելու առաջին տարին բոլորելու կապակցությամբ ուղերձով:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, զինված ուժերի թվաքանակը ներկայիս 522 հազար զինծառայողից նախատեսվում է նվազեցնել մինչև 440-ից 450 հազարը:

Ըստ պաշտպանության նախարար Հեյգելի, նախատեսվում է նվազեցնել նաև ԱՄՆ-ի Ազգային պահակազորի, ծովային հետևակայինների ստորաբաժանումների, ԱՄՆ-ի ռազմական նավատորմի և ռազմաօդային ուժերի ինչպես զինծառայողների թվաքանակը, այնպես էլ ռազմական տեխնիկայի թիվը:

«Եկել է իրականության հետ առերեսվելու ժամանակը», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը՝ շեշտելով, որ պաշտպանական բյուջեի հսկա աճի ժամանակաշրջանն ավարտվել է, և այժմ առավել կարևոր է պահպանել տեխնոլոգիական առավելությունն այն պետությունների նկատմամբ այն ընթացքում, երբ վերջիններս նորացնում են իրենց զինված ուժերը:
XS
SM
MD
LG