ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն չկա որևէ նշան այն բանի, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ են քաշվել Ուկրաինայի հետ սահմաններից՝ չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից տեղակայման մշտական վայր վերադառնալու կարգադրության մասին Կրեմլի կողմից հրապարակված հայտարարության:
«Մեզ հայտնի են նախագահ Պուտինի կողմից Ռուսաստանի զորքերն Ուկրաինայի սահմանի մոտակայքից հետ քաշելու կարգադրության մասին հաղորդագրությունները: Մենք արդեն հստակ հայտնել ենք, որ հորդորում ենք Ռուսաստանի բանակին աշխատել այս տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ», - ասել է Պենտագոնի խոսնակ, փոխծովակալ Ջոն Քիրբին:
«Եթե այս հաղորդագրությունները հաստատվեն, իսկ հրամանները՝ կատարվեն, ապա մենք միայն կարող ենք ողջունել զորքերը հետ քաշելը: Մենք դեռևս չենք տեսել տեղաշարժի որևէ նշան», - ասել է Պենտագոնի խոսնակը:
Ռուսաստանի նախագահ Պուտինի վարչակազմի համաձայն, Ուկրաինայի սահմաններից զորքերը հետ քաշելու մասին հրամանն արձակվել էր՝ գարնանային զորավարժություններն ավարտելու պատճառով: