Մատչելի հղումներ

Ռոբերտ Գեյցթսն անցավ թոշակի


Ռոբերտ Գեյցթսն անցավ թոշակի
Ռոբերտ Գեյցթսն անցավ թոշակի

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթս հունիսի 30-ից անցավ թոշակի՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում 4 տարուց ավելի կառավարելուց հետո:

2006 թվականին, նախագահ Ջորջ Բուշի հրամանով Ռոբերտ Գեյթսն այս պաշտոնում փոխարինել էր նախարար Դոնալդ Ռամսֆելդին: Վերլուծաբանների համոզմամբ, Գեյթսի նշանակումից հետո Իրաքի պատերազմում լուրջ առաջընթաց արձանագրվեց:

Բարաք Օբամայի նախագահ ընտրվելուց հետո Ռոբերտ Գեյթսին առաջարկվեց շարունակել ԱՄՆ-ի պաշտպանական պետական գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Գեյթսը թոշակի է անցնում մի ժամանակահատվածում, երբ զգալիորեն նվազեցվում է ամերիկյան զորքերի թվաքանակը Աֆղանստանում:

Պենտագոնի ղեկավարի պաշտոնում ունեցած իր վերջին ելույթում, Գեյթսը շնորհակալություն է հայտնել ամերիկյան զինվորներին և նրանց ըտանիքներին, նշելով, թե վերջիններիս խիզախության և նվիրվածության արդյունքում է, որ հնարավոր է եղել ապահովել Միացյալ Նահանգների անվտանգությունը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտնում Ռոբերտ Գեյթսին է փոխարինելու Կենտրոնական Հետախուզական վարչության արդեն նախկին ղեկավար` Լեոն Փանետտան:

XS
SM
MD
LG