Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիչը հայտարարել է, որ իր երկիր են բերվել ամերիկյան “Patriot” տեսակի երկիր-երկինք հակաօդային պաշտպանության հրթիռների մարտկոցները: Այս գործընթացն, ըստ նախարարի, միտված է Լեհաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացմանը:
Կլիչն այս մասին խոսել է մայիսի 26-ին Լեհաստանի հյուսիսում գտնվող Մորագի ռազմական հենակետում, որն ի դեպ ռուսական Կալինինգրադից ընդամենը 60 կմ հեռավորության վրա է գտնվում:
Հակահրթիռային համակարգից զատ, շուրջ 100 ամերիկացի զինվորներ են տեղակայվել Լեհաստանում, որոնք զբաղվելու են համակարգի շահագործման վերաբերյալ տեղի զինվորների վերապատրաստման գործով:
Միաժամանակ պաշտոնական Մոսկվան կրկին դեմ է արտահայտվել գործընթացին` նշելով, թե այս կերպ տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության հեռանկարները կասկածի տակ են դրվում: