Մատչելի հղումներ

Թուրքական օդանավի ուղևորը փորձել է օդանավն ուղղել դեպի Սոչի


Ուկրաինայի իշխանությունների համաձայն, ուղևորն Ուկրաինայի քաղաքացի է և արարքը գործելու ժամանակ եղել է անսթափ վիճակում

Ուկրաինայից Թուրքիա թռիչք կատարող օդանավի ուղևորներից մեկը կատարել է օդանավի ընթացքը դեպի Ռուսաստանի Սոչի քաղաք ուղղելու փորձ, որը վերջինիս սակայն չի հաջողվել:

Ուկրաինայի Խարկով քաղաքից դեպի Ստամբուլ մեկնած օդանավն ապահով վայրէջք է կատարել Ստամբուլի «Սաբիյա Գյոքչեն» օդանավակայանում:

Թուրքիայի պաշտոնյաների համաձայն, ուղևորը պնդում էր, որ «Պեգասուս Էյրլայնզ» ընկերության օդանավում ռումբ է տեղադրված, և պահանջում էր փոխել օդանավի ընթացքը դեպի Սոչի:

Թուրքիայի լրատվամիջոցների փոխանցմամբ, օդանավի ընթացքը փոխել պահանջած ուղևորը ձերբակալվել է:

Ուկրաինայի իշխանությունների համաձայն, ուղևորն Ուկրաինայի քաղաքացի է և արարքը գործելու ժամանակ եղել է անսթափ վիճակում:
XS
SM
MD
LG