Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի նոր եղանակն իրական է, նոր և մատչելի:
Հայտնի է, որ Պարկինսոնի հիվանդության պատճառով հիվանդը կորցնում է ոտքերը, ձեռքերը և մատները վերահսկելու ունակությունը: Սակայն խոսքի և շնչառության վերահսկման մասին, որը այս հիվանդության դրսևորումներից է, քչերն են խոսում:
Ամեն օր սնունդ ընդունելը և խմելը դժվար է 76-ամյա Ջոն Շմիդտի համար: Պարկինսոնի հիվանդության պատճառով նա այլևս չի կարող շարժել բերանը և ծնոտը:
Շմիդտի կարծիքով, այս հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր մարդու վրա այն ազդում է յուրովի:
Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց 50 տոկոսի մոտ առաջանում է ծամելու համար օգտագործվող 50 զույգ մկանների վերահսկողության կորուստ, ինչը տեղի է ունենում հիվնանդերի 50 տոկոս՝ 250 հազար մարդու մոտ: Դա թույլ չէր տալիս, որեսզի Ջոն Շմիդտն ընդունի իր հաբերը՝ օրական 44 հատ:
Շմիդտի համաձայն, սա իր դուրը չէր գալիս, հիասթափեցնում էր և զայրացնում:
Ֆլորիդայի համալսարանից Քրիստին Սափիենզայի համաձայն, շնչառության համար օգտագործվող մկաններն ուժեղացնելու համար որևէ սարք գոյություն չուներ, սակայն ինքը ստեղծել է նման սարք:
Արտաշնչման մկանը ուժեղացնող այս սարքը նախատեսված է մեծացնելու թոքերի ճնշումը: Սարքի ներսում տեղադրված է համապատասխան եղանակով կարգավորված փական, որը բացվում է միայն այն ժամանա, երբ սարքից օգտվողը գործադրում է թոքի բավականաչափ ճնշում: Ըստ էության՝ սարքը գործում է կշեռքի կարգավորիչ ոտնակի նման:
Այս սարքը փորձարկած հիվանդների 33 տոկոսի մոտ բարելավվել է կուլ տալու ունակությունը: Այս սարքը Միացյալ Նահանգներում արտադրվող միակ սարքն է, որը Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ նվազեցնում է կուլ տալու ժամանակ օդի ներթափանցման ծավալը:
«Պարզել ենք, որ այդ մկանները, նույնիսկ այն դեպքում, եթե դրանց վրա ազդեցություն է գործել հիվանդությունը, արձագանքում են դրանց ուժեղացմանը միտված միջամտությանը»:
Պարկինսովոն հիվանդ Ջոն Շմիդտի մարմինն արագ արձագանքեց, և հաբերի ընդունումն իր համար այլևս խնդիր չէ:
«Այժմ միաժամանակ ընդունում եմ 2 կամ 3 հաբ միաժամանակ, նման եղանակով ընդունելով բոլոր 44 հաբը: Մի փոքր քանակություն ջրի օգնությամբ դրանք հեշտ է ընդունել, որևէ խնդիր այլևս չի առաջանում», - ասում է Շմիդտը:
Բժիշկ Սափիենզան այս սարքը մշակել է Ֆլորիդայի համալսարանի երկու պրոֆեսորների հետ միասին: Փորձարկման ընթացքում այն նաև օգնել է հիվանդների խմբին նվազեցնել ուտելիս հիվանդի շնչուղի անցած սննդի քանակը: Նման խնդիրների պատճառով հիվանդը կարող է խեղդվել, իսկ դա ճակատագրական է նրանց համար, ովքեր չունեն վերահսկողություն հազի կամ կուլ տալու նկատմամբ: