Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան ասել է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև ռազմական հարաբերությունների խորացումը կարող է նպաստել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ստեղծված փոխադարձ անվստահության հաղթահարման, ինչպես նաև «խուսափել սխալ հաշվարկներից»:
Այս հայտարարությամբ պաշտպանության նախարար Պանետան հանդես է եկել երեքշաբթի օրը Պեկինում Չինաստանի իր գործընկեր Լյան Գուանլեի հետ կայացած հանդիպումից հետո: Հանդիպման ընթացքում Պանետան պաշտպանել է նաև Վաշինգտոնի կողմից Ասիայում հետզհետե աճող ներգրավվածությունը՝ ասելով, որ երկու պետությունները կարող են աշխատանք կատարել տարածաշրջանի համար նպաստավոր ուղղությամբ:
Վաշինգտոնը և Պեկինը մտահոգություն են արտահայտում տարածաշրջանում միմյանց ունեցած նպատակների կապակցությամբ: Չինաստանը կասկածներ ունի, որ Միացյալ Նահանգների կողմից դեպի Ասիա կատարվող «շրջադարձը» հետապնդում է Պեկինի ազդեցությունը սահմանափակելու նպատակ, իսկ ԱՄՆ-ը քննադատում է Չինաստանին տարածաշրջանային հարցերում աճող ներգրավվածությունը, որն իր խոսքում պաշտպանել է Չինաստանի պաշտպանության նախարարը:
Երկու կողմերը երեքշաբթի օրը քայլեր են ձեռնարկել երկկողմանի ռազմական կապերն ամրապնդելու ուղղությամբ: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հայտնել է 2014 թվականին կայանալիք զորավարժություններին մասնակցելու համար Չինաստանի ռազմանավերից մեկին հրավիրելու մասին, իսկ Չինաստանի պաշտոնյաները հրավիրել են Պանետային այցելել երկրի ռազմածովային կայաններից մեկն այս այցի շրջանակներում:
Պանետայի ներկայիս այցը կատարվում է Չինաստանի և ԱՄՆ-ի դաշնակից Ճապոնիայի միջև Արևելյան չինական ծովում գտնվող մի խումբ կղզիների շուրջ ծավալված լարված վեճի պայմաններում: Այս վեճի կապակցությամբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը կոչ է արել պահպանել զսպվածություն՝ ասելով, որ հակամարտությունը բարենպաստ չի լինի կողմերից որևէ մեկի համար: