Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Իսրայելին է դիմում պաղեստինցիների հետ բանակցելու կոչով


ԱՄՆ-ը Իսրայելին է դիմում պաղեստինցիների հետ բանակցելու կոչով
ԱՄՆ-ը Իսրայելին է դիմում պաղեստինցիների հետ բանակցելու կոչով

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանեթան նախազգուշացնում է Իսրայելին, որ այն այլեւս չի կարող շարունակել Մերձավոր Արեւելքում արաբական պետություններից մեկուսանալու քաղաքականությունը։

Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարն ասել է, թե Իսրայելը պետք է մտածի բանակցությունների սեղանին վերադառնալու մասին եւ պաղեստինցիների հետ բանակցի խաղաղության շուրջ։

Փանեթան հորդորել է նաեւ, որ Իսրայելը վերականգնի ավանդական իր կապերն այնպիսի երկրների հետ, ինչպես Թուրքիան, Եգիպտոսն ու Հորդանանը։

Իսրայելի որոշ ղեկավարներ Արաբական գարունը, որի արդյունքում տապալվեցին Եգիպտոսի նախագահ Մուբարաքի ղեկավարած կառավարության պես կառավարություններ, համարում է սպառնալիք տարածաշրջանային կայունությանը եւ սպառնալիք հատկապես Իսրայելի անվտանգության համար։

Փանեթան հորդորում է Իսրայելին հրաժարվել այդ մտայնությունից՝ հայտարարելով, որ Իսրայելը չունի այլ ելք, քան պաղեստինցիների հետ խաղաղության բանակցություններ սկսելը։

Փանեթան խոսել է նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա մտավախությունների մասին։ Նրա խոսքերով, չնայած ԱՄՆ-ը չի բացառում այս խնդիրը լուծելու որեւէ, այդ թվում ռազմական եղանակը, այս տարբերակն ԱՄՆ-ը թողնում է որպես վերջին միջոց։ Նա հավատացած է, որ ռազմական հարձակումը Իրանի միջուկային ծրագրերի իրականացումը կհետաձգի միայն երկու տարով, սակայն մեծապես կվնասի ԱՄՆ-ի ու Եվրոպայի տնտեսություններին։

XS
SM
MD
LG