Մատչելի հղումներ

Լեոն Փանեթան միաձայն հաստատվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում


Լեոն Փանեթան միաձայն հաստատվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում
Լեոն Փանեթան միաձայն հաստատվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Լեոն Փանեթային երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում։

Կոնգրեսականները երեքշաբթի օրը միաձայն քվեարկեցին այս պաշտոնում նրա հաստատման օգտին։ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայիս տնօրենը փոխարինելու է հաջորդ շաբաթ պաշտպանության նախարարի պաշտոնից թոշակի անցնող Ռոբերտ Գեյթսին։

Քվեարկությունից առաջ օրենսդիրները գովասանքի խոսքեր են ուղղել Փանեթային՝ «խելամիտ և լուրջ» ընտրություն անվանելով նրա թեկնածությունը և հիշեցնելով պետական կառավարման ոլորտում նրա ունեցած հարուստ փորձի մասին։ Փանեթան անցյալում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է Կալիֆոռնիա նահանգը, նախագահել է Պալատի բյուջեի հանձնաժողովում, նախագահ Բիլ Քլինթընի օրոք զբաղեցրել ԱՄՆ-ի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև Կառավարման և բյուջետավորման գրասենյակի տնօրենի պաշտոնները։

Պենտագոնի ղեկավարությունը Լեոն Փանեթան ստանձնում է այն ժամանակ, երբ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել լրացուցիչ 400 միլիարդ դոլարով կրճատել անվտանգության ոլորտի ծախսերը։

Այս ամսվա սկզբին Սենատի զինված ուժերի հանձնաժողովում իր թեկնածության քննարկմանը նվիրված նիստի ընթացքում նա ասել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում իր առաջնահերթ խնդիրը լինելու է ԱՄՆ-ի գերակայության ապահովումն այն հակամարտություններում, ներառյալ Իրաքն ու Աֆղանստանը, որտեղ ներգրավված է ԱՄՆ-ը:

XS
SM
MD
LG